Հրազդանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրգործ է հարուցվել
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ գրելով․
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու եւ օրինական կարգով ընթացքը լուծելու համար:
Գործի քննությունը հետագայում հանձնվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, որտեղ էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կայացված որոշմամբ՝ քրեական գործ հարուցելը մերժվել էր:
Սակայն Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին: Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության»: