Լրահոս

03.03.2010 11:13

Արտահերթ ընտրություններ՝ տրամաբանական ժամանակահատվածում

Արտահերթ ընտրություններ՝ տրամաբանական ժամանակահատվածում

-Քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ կարող է, պարտավոր է և իրավունք ունի կանխատեսումներ անել, իսկ իրականանալու կամ չիրականանալու դեպքում հիմնավորել այդ կանխատեսումներն ու արդյունքները,-Հայ ազգային կոնգրեսի կողմից արտահերթ ընտրությունների հստակ ժամանակացույց սահմանելու վերաբերյալ խոսելիս «7օր»-ին ասել է ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանը։

Նա նշել է, թե արտահերթ ընտրությունները շատ հավանական են՝ հաշվի առնելով ներքին և արտաքին գործընթացները։ Արտահերթ ընտրությունները, նրա խոսքերով, ոչ միայն հնարավոր են, այլև անհրաժեշտ. «Խոսքն ավելի շատ անհրաժեշտության մասին է։ Իրավիճակից դուրս գալու ամենաճիշտ տարբերակն արտահերթ ընտրություններն են տրամաբանական ժամանակահատվածում։ Մենք կարծում ենք, որ եթե այդ տրամաբանական ժամանակահատվածում տեղի ունենան համապետական ընտրություններ, դա միակ ճիշտ քայլն է այսօր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար»։

Գրիգոր Հարությունյանի խոսքերով՝ եթե արտահերթ ընտրությունները տեղի չունեն, այդ ժամանակ Հայ ազգային կոնգրեսը կտա դրա հիմնավորումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։