Կարծիք

19.09.2018 14:00


Ոչ թե արգելել, այլ խստացնել բնապահպանական նորմերը

Ոչ թե արգելել, այլ խստացնել բնապահպանական նորմերը

Այսօր առավոտյան սուրճ խմելիս աչքովս ընկավ այսօրվա «Հայկական ժամանակում» լույս տեսած հոդվածը, ըստ որի՝ կառավարությունը խստացնելու է ՀԷԿ-երի կառուցման համար տրամադրվող լիցենզավորման պայմանները, և դա պայմանավորված է բնապահպանական նկատառումներով: Սա շատ ճիշտ մոտեցում է, ոչ թե ԱՐԳԵԼԵԼ կառուցումը, այլ խստացնել լիցենզիա ստանալու գործընթացը, որպեսզի բնությանը վնաս չպատճառվի կամ վնասի չափը նվազեցնել՝ հացնելով նվազագույնի: Սա միակ ճիշտ մոտեցումն է: Մեզ ՀԷԿ-եր պետք են՝ երկրի էներգետիկ համակարգի անկախությունը բարձրացնելու համար, տնտեսական զարգացման համար, և հրաժարվել դրանցից մենք չենք կարող, բայց անվտանգ շահագործել վաղուց էինք պարտավոր:

Նույնը պետք է գործի նաև հանքարդյունաբերության ոլորտում: Նույն #Ամուլսարի մասով ևս ես կողմ եմ, որ հանքարյունաբերության գործընթացը վերահսկվի, որ բնությունը չվնասվի, ինչին նաև #ԼիդիանԱրմենիայում են կողմ, որը երևում է նրանց պաշտոնական հայտարարություններից: Կարծում եմ, որ հաջորդ քայլը պետք է լինի նաև գործող այլ հանքերում լուրջ ստուգումներ իրականացնելը, և իրենք նույնպես պետք է աշխատեն այն ստանդարտներով, որոնցով աշխատում է «Լիդիան Արմենիան»: Ասածս այն է, որ պետք է ոչ թե արգելել, այլ՝ խստացնել բնապահպանական նորմերը:

Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը