Քաղաքական

17.09.2018 20:14


Արթուր Գևորգյանն ազատվել է քաղաքապետարանի լրատվական վարչության պետի պաշտոնից

Արթուր Գևորգյանն ազատվել է քաղաքապետարանի լրատվական վարչության պետի պաշտոնից

Այսօր իր դիմումի համաձայն Արթուր Գևորգյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր:

Առիթից օգտվելով իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ հանդեպ դրսևորած բարձր վստահության և ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իմ բոլոր գործընկերներից ու, հատկապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներից՝ ամենօրյա համատեղ ու սրտացավ աշխատանքի, նվիրվածության և մարդկային բարձր որակների համար:

Ի վերջո, շնորհակալ եմ նաև լրատվական դաշտի բոլոր իմ գործընկերներին՝ անցած ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար:

Հ.Գ. - Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և բազում ձեռքբերումներ:

Այս խորագրի վերջին նյութերը