Կարծիք

16.09.2018 09:31


Այսպես ողջ ժողովրդի օրը սկսվում է ոգևորությամբ, ավարտվում՝ հուսալքությամբ

Այսպես ողջ ժողովրդի օրը սկսվում է ոգևորությամբ, ավարտվում՝ հուսալքությամբ

Ի սեր Աստծո, զե՛րծ պահեք մեզ էս քրեական քրոնիկոնից: Ամբողջ ազգով բռնում ենք, թողում ենք, փռում ենք, մեղադրում ենք, հարուցում ենք.......Էս լրատվականներն էլ ինչքան Ճ կարգի փորձագետ, քաղաքագետ, քաղաքական գործիչ կա կարծիք կհարցնեն ու մեր ներվերը կսղոցեն: Ժողովուրդ ջան, հանգստացեք, անցեք ձեր առօրյա գործին, թողեք իրավապահները իրենց գործով զբաղվեն: Վերջիններս էլ իրենց հերթին թող դադարեն կենցաղային մակարդակի իջացնել իրենց օպերատիվ աշխատանքները, զերծ մնան ինչ-որ քրեական հանցագործության մասին մինչև վերջնական քննությունը բարձրագոչ հայտարարել:

Էս ժողովրդին անընդհատ ոգևորելով ու հետո հուսալքելով ուր ենք հասնելու: Գիտենք, որ երկրում կան թալանչիներ, հայատյաց լիքը գործիչներ, գիտենք, որ պատասխան են տալու, բայց եկեք լրջանանք, գործ անենք ի վերջո, ապա նոր հանրությանը ապացուցված փաստերով ներկայացնենք կատարված հանցագործությունը, թե չէ այսպես ողջ ժողովրդի օրը սկսվում է ոգևորությամբ, ավարտվում՝ հուսալքությամբ, մեղք է էս ժողովուրդը, էս 28 տարի է՝ դեպրեսիաների ու ստրեսների մեջ է....

Այս խորագրի վերջին նյութերը