Նոր մանրամասներ Զովունիում մոր և երեխայի մահվան ելքով վրաերթից
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ ձերբակալվել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արամայիս Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում՝գյուղի գլխավոր ճանապարհին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 38-րդ փողոցի բնակիչներ, 45-ամյա Գայանե Մանուկյանին և նրա տղային՝ 7-ամյա Տիգրան Վարդանյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել, սակայն եթե ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվորեն չժամանեին դեպքի վայր, ապա հնարավոր է՝ մահացածի հարազատները հաշվեհարդար տեսնեին նրա նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած կնոջ ամուսինը 2016 թ-ի դեկտեմբերի 3-ին Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի դիմաց իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DՏ 417 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանին: Վերջինը տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր: Ցավալի զուգադիպությամբ՝ Ն. Վարդանյանի երեխան նույնպես տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն և նույնքան ժամանակահատվածում էլ մահացել է: Այդ ժամանակ նա նույնպես փախուստի չի դիել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։