Լրահոս

02.03.2010 15:42

Ս. Սաֆարյան. «Չի բացառվում, որ Օբաման իր ուղերձում օգտագործի «ցեղասպանություն» բառը»

Ս. Սաֆարյան. «Չի բացառվում, որ Օբաման իր ուղերձում օգտագործի «ցեղասպանություն» բառը»

-ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ երկրները ներքին ցուցում ունեն չճանաչել կամ չբարձրացնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, քանի որ դա կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և այս արձանագրությունների վավերացմանը,-«Հայացք» մամուլի ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

-Եթե Թուրքիան չբավարարի Միացյալ Նահանգների շահերը, ապա չի բացառվում, որ Օբաման իր ուղերձում օգտագործի «ցեղասպանություն» բառը, որն իմ կարծիքով շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման բանաձևը կարող էր լինել։

Ստեփան Սաֆարյանն ասել է նաև, թե Միացյալ Նահանգները երկարաժամկետ կտրվածքով Թուրքիայի վարքագծի վրա ազդելու խնդիրներ ունենալով՝ երբեք չեն գնա իրենց  այդ գործիքից միանգամից զրկելու ճանապարհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։