Քաղաքական

13.09.2018 18:09


«Սիգարոն» ընկերության պարզաբանումը սեփականատիրոջն ուղեկցող անձանց բերման ենթարկելու վերաբերյալ

«Սիգարոն» ընկերության պարզաբանումը սեփականատիրոջն ուղեկցող անձանց բերման ենթարկելու վերաբերյալ

Երեկ ուշ երեկոյան բազմաթիվ ԶԼՄ-ներով տեղեկություն է տարածվել, ըստ որի «ոստիկանները բերմանեն ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին»: Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների.

նախ՝ «Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է,

երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ «Սիգարոն»-ի սեփականատիրոջը ուղեկցող թիկնազոր» պարզապես գոյություն չունի, և

երրորդ՝ իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի Բագրեւանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում՝ մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը, մեղմ ասած, ամենահարմար վայրը չէ նման գործողությունների hամար: Բերման ենթարկված անձինք, շատ կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, որը նրանց օրենքի և օրինականության հետ որևէ խնդիր չունենալու ցայտուն վկայությունն է:

Ըմբռնումով մոտենալով երկրի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից օրինականության ամրապնդմանն ուղված քայլերին՝ այդուհանդերձ հորդորում ենք հայրենի իրավապահ մարմիններին նմանօրինակ գործողություններ իրականացնելիս տեղի և ժամի ընտրության հարցում լինել առավել ճկուն և քաղաքակիրթ՝ չվնասելու երկրի արտադրող-արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի սեփականատիրոջ և ինչու ոչ նաև Հայաստան պետության գործարար համբավը:

ՍՊՍ «Սիգարոն»ընկերության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը