Քաղաքական

13.09.2018 11:06


ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի․ կքննարկվի Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի․ կքննարկվի Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր հայտարարել է, որ պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի։

«Հայաստանի Հանրապետության սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, պատգամավորների նախաձեռնությամբ, հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ»,-ԱԺ այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը