Ալիև․ Փաշինյանի հայտարարությունները անընդունելի են Բաքվի համար
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը իր հակասական հայտարարություններով անընդհատ փորձում է տապալել ղարաբաղյան հարցով բանակցությունները:
Այսօր Բաքվում, հանդիպելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Իլհամ Ալիևը պնդել է, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու մասին, անընդունելի են Ադրբեջանի համար:
«Նախագահ Ալիևը նշել է՝ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է, ասես Փաշինյանը ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահական նստավայրը:

Աղբյուրը՝ Ազատություն