Ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին
Տավուշի մարզի ուղղությամբ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Այսպիսի իրավիճակներում մեր գործողությունների մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ներն ու դեսպանները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից»,- նշեց Բալայանը:
Տիգրան Բալայանի խոսքով՝ ադրբեջանական ոտնձգությունները շարունակական բնույթ են կրում, ինչը նրանց ապակառուցողական կեցվածքի հետևանքն է:
«Ադրբեջանը մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները»,-ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: