Լրահոս

12.09.2018 08:24


Երևանում 2 հետիոտնի մահվան ելքով Mercedes-ով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 30-ամյա վարորդը աշխատում է «Սևանի հացի գործարան»-ում

Երևանում 2 հետիոտնի մահվան ելքով Mercedes-ով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 30-ամյա վարորդը աշխատում է «Սևանի հացի գործարան»-ում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Հունան Ավետիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին, իր վարած Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացածներն են՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 54-ամյա Մեխակ Հարությունյանը և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 70-ամյա Սլավիկ Հայերյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Թևոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ և վաղ առավոտյան, գալով Թևոսյան փողոց, աշխատանքների նախապատրաստվելու ժամանակ վրաերթի են ենթարկվել: Վարորդ Հ. Ավետիսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն, իմանալով որ Երևանի ճանապարհային ոստիկանները իմացել են իր բնակության վայրը, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը