Վանի հայամետ նախկին քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միության» անդամ լինելու մեղադրանքով 2012թ. կալանավորված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի վերաբերյալ թուրքական դատարանըվճիռ է կայացրել:
Վանի ծանր հանցանքների դատարանը նրան դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման: Նրա հետ միասին նույն մեղադրանքի հիման վրա դատավճիռ է կայացվել ևս 12 հոգու նկատմամբ:
Տեղեկացնենք, որ Քայան Թուրքիայում ապրող այն հազվադեպ քաղաքական գործիչներից է, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա նույնիսկ այցելել է Երևան և Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերին:
***
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է 8 տարվա ազատազրկման դատապարտված Վանի հայամետ նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի գործին:
Փայլանը Twitter-ում կատարած գրառման մեջ ասել է. «Իրավական պետություն չդարձանք, բայց նույնիսկ օրենքի երկիր չենք: Անգամ ցեղապետություններում նման դատավարություն չի լինում: Ամո՛թ»:
Վանի հայամետ նախկին քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միության» անդամ լինելու մեղադրանքով 2012թ. կալանավորված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի վերաբերյալ թուրքական դատարանը վճիռ է կայացրել:
Վանի ծանր հանցանքների դատարանը նրան դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման: Նրա հետ միասին նույն մեղադրանքի հիման վրա դատավճիռ է կայացվել ևս 12 հոգու նկատմամբ:
Տեղեկացնենք, որ Քայան Թուրքիայում ապրող այն հազվադեպ քաղաքական գործիչներից է, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա նույնիսկ այցելել է Երևան և Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերին:
***
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է 8 տարվա ազատազրկման դատապարտված Վանի հայամետ նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի գործին:
Փայլանը Twitter-ում կատարած գրառման մեջ ասել է. «Իրավական պետություն չդարձանք, բայց նույնիսկ օրենքի երկիր չենք: Անգամ ցեղապետություններում նման դատավարություն չի լինում: Ամո՛թ»:
Աղբյուրը՝ ermenihaber.am