Կարծիք

11.09.2018 09:02


Այսպես շարունակվելու դեպքում չեմ զարմանա, որ հանուն հեղափոխության հաղթանակի՝ հեղափոխականները սկսեն ընտրություններ էլ կեղծել

Այսպես շարունակվելու դեպքում չեմ զարմանա, որ հանուն հեղափոխության հաղթանակի՝ հեղափոխականները սկսեն ընտրություններ էլ կեղծել

Ժամանակին Տեր-Պետրոսյամը ամեն ինչ անում էր, որ իր մրցակիցներն այն ժամանակվա հակահեղափոխականները` կոմունիստները լինեն, բայց թարսի պես հեղափոխական ընդդիմադիրներն էին իր հիմնական մրցակիցները դառնում:

Հիմա էլ նույն պատմությունն է: Խնդիրն այն է, որ պայքարը պետք է լինի ՀԱՆՈՒՆ, այլ ոչ թե ԸՆԴԴԵՄ` հանուն ինչ-որ բանի:

Երբ ՀԱՆՈՒՆ-ը ձևակերպված չէ, մնում է պայքարել ԸՆԴԴԵՄ, որը վատ տեղ է տանում: Հանունը արժեքային համակարգ է ձևավորում ու մրցակցության կանոններ, ընդդեմ-ը կռիվ է, որի ժամանակ սկսում են օգտագործել բոլոր միջոցները:

Այսպես շարունակվելու դեպքում չեմ զարմանա, որ հանուն հեղափոխության հաղթանակի՝ հեղափոխականները սկսեն ընտրություններ էլ կեղծել - վեհ նպատակները դրան կմղեն: Դա մի անգամ արդեն տեսել ենք:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը