Լրահոս

11.09.2018 08:03


Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխության արդյունքում Դավիթ Անհաղթի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Կարապետ Ուլնեցու փողոց ձախ շրջադարձը լուսացույցների ձախ սեկցիաների կարգավորման պայմաններում կատարել առանձնացված գոտուց:

Այս խորագրի վերջին նյութերը