Լրահոս

02.03.2010 13:55

Պետբյուջե է մուտքագրվել 80 մլրդ դրամից ավելի գումար

2010թ.-ը Պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. հունվար և փետրվար ամիսների  հավաքագրումները գերակատարվել են ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 80 մլրդ դրամից ավելի գումար'  պլանային  74 մլրդ-ի փոխարեն (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ արձանագրվել է մոտ 8,4% աճ):

Սոցիալական վճարների մասով հավաքագրվել է  մոտ 16.4մլրդ դրամ, ընդ որում, եթե հունվարին հավաքագրվել էր 6.8մլրդ, ապա փետրվարին արդեն' ավելի քան 9.6մլրդ դրամ սոց.վճար (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ աճը կազմել է 28,1%):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։