Կոտայքում 20-ամյա աղջիկը Mercedes-ով բախվել է «Պիկնիկ» հյուրանոցի ծաղկամաններին, սառնարաններին և կողաշրջվել
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արաքսյա Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 15 ՕC 005 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող «Պիկնիկ» հյուրանոցառեստորանային համալիրի տարածքում տեղադրված ծաղկամաններին, զովացուցիչ ըմպելիքների սառնարաննրին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել պատի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 20-25 տարեկան տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վ
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։