Լրահոս

02.03.2010 13:30

Պաշտոնից ազատելու միջնորդություն դեռևս չի ստացվել

Պաշտոնից ազատելու միջնորդություն դեռևս չի ստացվել

-Պաշտոնապես Քաղաքացիական ծառայության խորհուրդը տվյալ աշխատակազմի ղեկավարին պաշտոնից ազատելու միջնորդություն դեռևս չի ստացել,-«Արցախ» ակումբում հայտարարել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը թերացել է իր պարտականությունների մեջ, և նրան պաշտոնանկ անելու համար օրենքով սահմանված կարգով Քաղացիական ծառայության խորհուրդ միջնորդություն կներակայցվի, ու կնշանակվի ծառայողական քննություն։

-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի դեպում եթե լինի ծառայողական քննություն, մենք այդ ամենը խոստանում ենք անել շատ հրապարակային,-նշել է Մ. Բադալյանը։

Քաղծառայության կողմից աշախատակազմի ղեկավարին պաշտոնից ազատելու դեպք մինչ այժմ եղել է մեկ անգամ՝ պետական գույքը և միջոցները ոչ աշխատանքային նպատակներով օգտագործելու և վատնելու հիմքով տարիներ առաջ պաշտոնանկ է արվել ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների և միգրացիայի վարչության աշխատակազմի ղեկավարը։

Իսկ ընդհանրապես, Մ. Բադալյանի խոսքերով, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Քաղծառայության խորհրդի կողմից աշխատանքից ազատել-չազատելու որոշումների հարաբերակցությունը 50/50 է։ Օրինակ, 2009թ. նմանատիպ 3 միջնորդություն է ներկայացվել։ Դրանցին մեկը Քաղաքացիական ծառայության խորհուրդը բավարարել է, մեկը՝ մերժել, իսկ երրորդն էլ կասեցվել է՝ տվյալ միջնորդությունը ներկայացրած մարմնի կողմից հետ վերցվելու պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։