Կարծիք

07.09.2018 12:15


2002թ.VS 2018թ. ի՞նչ փաստաթուղթ են ստացել Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը (լուսանկար)

2002թ.VS 2018թ. ի՞նչ փաստաթուղթ են ստացել Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը (լուսանկար)

2002թ.VS 2018թ. 2002թ։ ի՞նչ փաստաթուղթ են ստացել Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը։

***

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 24-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ`

Ատոմ Էգոյանին (Կանադա)

Արսինե Խանջյանին (Կանադա):

2. Վերոհիշյալ անձանց ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար սահմանված վճարից:

16 սեպտեմբերի 2002թ.

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

***

ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն գոյություն ունի օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների հետևյալ տեսակները՝
1. ժամանակավոր-տրվում է 1 տարի ժամկետով
2.մշտական-տրվում է 5 տարի ժամկետով
3.հատուկ-տրվում է 10 տարի ժամկետով։
Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց տրվող «հատուկ անձնագրի» նկարագիրը և ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 07.02.2008թ. թիվ 134-Ն որոշմամբ։
Ներկայումս հատուկ անձնագրի գույնը կարմիր է։ Մինչ որոշումը, այսիննք 2008թ.-ը, հատուկ կարգավիճակ ունեցող անձանց տրվող փաստաթուղթը ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկով էր տպագրվում, առաջին էջի վրա դրվում էր կնիք «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» բովանդակությամբ։

Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը