Խստացվում է ընտրակաշառքի համար նախատեսվող պատիժը։ Այս խնդրի մասին ես մի փոքր այլ կարծիք ունեմ։ Հայաստանում ընտրակաշառքներ բաժանել են տարբեր իշխանությունները (ՀՀՇ-ՀԱԿ, ՀՀԿ), մերձիշխանական, «կոալիցիոն» կուսակցությունները (ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ), ինչպես նաև, իշխանությունների թույլտվությամբ կամ լուռ համաձայնությամբ, «կառուցողական» ընդդիմությունը։ Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, կարծում եմ անհրաժեշտ են երեք գործոններ․ -Հստակ, սպառիչ սահմանում, թե ինչպիսի դրսևորումներ ունի ընտրակակաշառքը (կարծես, օրինագծում նման ձևակերպումներ կան), -Ընրակաշառքների կանխարգելում․ Նկատի ունեմ, որ առաջին հերթին իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը (ՔՊ) իր օրինակով պետք է որևէ կերպ ընտրակաշառքով չգայթակվի (նկատի ունեմ նաև վարչական ռեսուրսը): Այդ դեպքում, կարծում եմ, որ մյուս ուժերն էլ կզգուշանան։ -Ոչ թե պատժի խստացում, այլ պատժի անխուսափելիություն։ Ցանկացած քաղաքական ուժ, անձ պետք է համոզված լինի, որ հանցագործությունը բացահայտվելու դեպքում, պատիժն անխուսափելի է լինելու։ Համենայն դեպս, ինձ հայտնի չեն օրինակներ, որ պատիժների խստացումները կանխարգելում են հանցագործությունները։
Ընտրակաշառքի մասին․ անհրաժեշտ են երեք գործոններ
Խստացվում է ընտրակաշառքի համար նախատեսվող պատիժը։
Այս խնդրի մասին ես մի փոքր այլ կարծիք ունեմ։
Հայաստանում ընտրակաշառքներ բաժանել են տարբեր իշխանությունները (ՀՀՇ-ՀԱԿ, ՀՀԿ), մերձիշխանական, «կոալիցիոն» կուսակցությունները (ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ), ինչպես նաև, իշխանությունների թույլտվությամբ կամ լուռ համաձայնությամբ, «կառուցողական» ընդդիմությունը։
Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, կարծում եմ անհրաժեշտ են երեք գործոններ․
-Հստակ, սպառիչ սահմանում, թե ինչպիսի դրսևորումներ ունի ընտրակակաշառքը (կարծես, օրինագծում նման ձևակերպումներ կան),
-Ընրակաշառքների կանխարգելում․
Նկատի ունեմ, որ առաջին հերթին իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը (ՔՊ) իր օրինակով պետք է որևէ կերպ ընտրակաշառքով չգայթակվի (նկատի ունեմ նաև վարչական ռեսուրսը): Այդ դեպքում, կարծում եմ, որ մյուս ուժերն էլ կզգուշանան։
-Ոչ թե պատժի խստացում, այլ պատժի անխուսափելիություն։ Ցանկացած քաղաքական ուժ, անձ պետք է համոզված լինի, որ հանցագործությունը բացահայտվելու դեպքում, պատիժն անխուսափելի է լինելու։
Համենայն դեպս, ինձ հայտնի չեն օրինակներ, որ պատիժների խստացումները կանխարգելում են հանցագործությունները։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից