«Փաշինյանը թող ասի սխալվել եմ, Շանթը քաղբանտարկյալ չի, և մենք մեր անելիքը կիմանանք»
Շանթ Հարությունյանի աջակիցները ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:
Նրանք պահանջում են վերանայել Շանթ Հարությունյան և ընկերների գործը՝ արդարացման ակնկալիքով:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նշում է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ,որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ապա պետք է պատասխանատվություն ստանձնի իր խոսքերի համար. «Հակառակ դեպքում, թող ասի, որ սխալվել է և Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ չէ և մենք մեր անելիքը իմանանք»:
Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք կազմակերպեցին և դիմումն ուղարկեցին ՀՀ գլխավոր դատախազին:

Աղբյուրը՝ a1plus.am