Կարծիք

06.09.2018 09:59


Պետք է ընդունենք, որ Միլսը ճիշտ է, կառավարությունը՝ սխալ

Պետք է ընդունենք, որ Միլսը ճիշտ է, կառավարությունը՝ սխալ

Երբ որևէ երկրի դեսպան իրեն թույլ է տալիս նման հայտարարություն անել՝ «Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները», դա նշանակում է երկու բան՝

Առաջին՝ այդ երկրի կառավարության գործունեությունից կամ անգործությունից տուժել է միջազգային ներդրող:

Երկրորդ՝ բաց տեքստով հասկացնում են, որ հետաքրքրված են Հայաստանով, բայց համապատասխան երաշխիքներ չունենալու պատճառով չեն պատրաստվում նոր ռիսկերի գնալ:

Դեսպանի նման հայտարարությունը «Լիդիան Արմենիայի» պես միջազգային ներդրողի շուրջ առաջացած խնդրի պահով հեչ զարմանալի չէ: Ու, որքան էլ մեզ համար վիրավորական լինի մեր երկրում օտար ազգի ներկայացուցչի նման հանդուգն հայտարարությունը, պետք է ընդունենք, որ Միլսը ճիշտ է, կառավարությունը՝ սխալ:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը