Կարծիք

05.09.2018 15:39


Դեսպանի խոսքն ուղղված էր Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին

Դեսպանի խոսքն ուղղված էր Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին

Այսօր ֆրենչայզինգին նվիրված հայ-ամերիկյան գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավատացած է՝ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան և հայկական բիզնեսների համար միասին աշխատելու և բարգավաճելու:

Նա նաև նշեց, որ ամեն մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Ես չգիտեմ՝ հասկացաք, թե ոչ, բայց, ըստ իս, դեսպանի խոսքն ուղղված էր Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Հիշեցնեմ, որ ըստ փորձաքննության՝ հանքը Ջերմուկին ու Սևանին վնաս չի տալիս, բայց կառավարությունը որոշելով «թիթեռ նկարել» թիթեռներին «փրկելու համար»՝ որոշել է ևս մեկ միջազգային փորձաքննություն անել, բայց դրա հետ մեկտեղ, ըստ օրենքի տառի, չի բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհը և թույլ չի տալիս «Լիդիան Արմենիային» շահագործել հանքը:

Եվս մի երկու-երեք նման քայլ և ներդրողները կիլոմետրերով հեռու կմնան Հայաստանից:

Մի բան էլ, ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո շատ էին ասում, որ մարդիկ հետաքրքրված լինելով Հայաստանով, որտեղ նման զարգացումներ տեղի ունեցան, կցանկանան գան ներդրում անեն: Բայց իրականությունը կայանում է նրանում, որ մարդիկ գալու են ներդրում անեն միայն այն դեպքում, եթե միջավայրը լավ լինի, թե չէ կիսամյակը մեկ հեղափոխություն չենք անելու, որ մարդիկ Հայաստանի մասին լսեն ու ուզենան գալ:

Կառավարություն ջան, ժամանակն է գործել, ճիշտ կողմնորոշվեք:

Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը