Ինչո՞ւ է «դեղին» մամուլին անհանգստացնում Սամվել Բաբայանի գործոնը
Հարցն, իհարկե, հռետորական բնույթ ունի, քանզի ամեն ինչ պարզ է և բուն անհանգստացողի ականջները երևում են:
Մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը «թունդ հակահեղափոխական», իսկ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո «թունդ հեղափոխական» դարձած լրատվամիջոցներից մեկը երեկ կրկին հիշել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «պարտքերի» մասին:
Ուշագրավն այն է, որ տարիներ շարունակ խոսվել է Բաբայանի պարտքերի մասին՝ աղավաղելով իրականությունը և դրանց տալով ուղղորդվող քաղաքական ենթատեքստ: Ուշագրավ է նաև այն, որ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալուց հետո (2016թ.) նույն այդ «դեղին» լրատվամիջոցը պարբերաբար տարածել է, թե իբր Բաբայանի պարտքերը փակել են այս կամ այն մարդիկ: Այդ «մուտիլովշիկները», փաստորեն, հետևողական չեն իրենց «մուտիլովկաներում», քանզի չեն կողմնորոշվում՝ գրեն, որ Բաբայանը պարտքեր ունի՞, թե՞ գրեն, որ պարտքեր չունի, որովհետև իր փոխարեն արդեն փակել են պարտքերը:
Բաբայանի պահով մեկ այլ «մուտիլովկա» էլ սույն «լրատվամիջոցն» աշխատեցնում է քաղաքական մասով՝ փորձելով նրան կապել այս կամ այն քաղաքական գործչի հետ՝ «Որքան լկտի լինի սուտը, այնքան շատ մարդ կհավատա» գեբելսյան սկզբունքի շրջանակներում:
Գումարային խնդիրների մասով պարզաբանման և թեման վերջնականապես փակելու համար մեր հարցմանն ի պատասխան Բաբայանի գրասենյակից փոխանցեցին հետևյալը. «Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ այդ լրատվամիջոցը քաղաքական «դեղնությամբ» է տառապում:
Պարտատերերի թեման ծայրից ծայր սուտ է: Ճշմարտությունն այն է, որ Բաբայանը վարկի միջոցով տնտեսական գործունեություն է իրականացրել և վճարումների հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել (ճիշտ այնպես, ինչպես օրվա իշխանությունների հետ կապ չունեցող ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը), սակայն այդ խնդիրները արդեն լուծվել են:
Մեր հանրությանը հայտնի այն անունները, որոնք շրջանառվում են որպես պարտատերեր և որոնց անշարժ գույքի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ իբր կան, փառք Աստծո, ողջ և առողջ են, ու իրեն հարգող լրատվամիջոցը նախ այդ մարդկանցից պետք է ճշտի, թե կա՞ն արդյոք խնդիրներ, ապա նոր միայն հրապարակի «լուրը», սակայն դա չի արվել: Չի արվել, քանի որ «դեղին» մամուլը նման խնդիր իր առաջ չի դրել: Դրված է մարդու վրա ցեխ շպրտելու առաջադրանք, և իրենք այդ առաջադրանքը փորձում են լուծել:
Ինչ վերաբերվում է Ա. Աբրահամյանի հետ կապված խնդրին, ապա ասենք, որ հարցը դատական գործընթացի մեջ է ու ոչ թե Բաբայանն է պարտք, այլ Բաբայանին են պարտք. տարբերությունը կարծում ենք, որ էական է: Բայց դե այս դեպքում էլ կարևորը լուրի իսկությունը չի համարվել, այլ տեղեկատվական զիբիլի տարածումը՝ կից աղմուկի ապահովմամբ:
Ինչ վերաբերում է «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերության հետ Սամվել Բաբայանն ուղղակի կապ չունի: Այդ ընկերությունը ներկայացնող մարդիկ իր մտերիմներն են և այդ հանգամանքով պայմանավորված «Քարդան սիստեմը» կապվել է Բաբայանի անվան հետ: Ի՞նչ է անում «դեղին» մամուլը. Բաբայանին ներկայացնում են որպես «Քարդան սիստեմի» սեփականատեր և ձեռքի հետ էլ ավելացնում, թե իբր ընկերությունը նախագահ Քոչարյանից շինափայթ ներկրելու մենաշնորհ է ստացել: Այդ սուտ լուրի նպատակն ու ուղղությունն ակնհայտ են:
Քանի որ առիթ է ստեղծվել, ապա ասենք, որ այդ ընկերությունն իր գործունեությունն իրականացրել է 2008 թվականից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը այլևս նախագահ չէր: Կարծում ենք, որ դժվար թե լինեն մարդիկ, ովքեր կհավատան, որ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Բաբայանի գործարար ընկերներին կարող էին տրամադրել ինչ-որ արտոնություններ: Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ արվել է, որպեսզի նրանց բիզնեսը վնասվի:
Ի դեպ, արտոնություն ստացած գործարարները, ինչպես ցույց է տալիս նախորդ իշխանավորների կառավարման պրակտիկան, սովորաբար բանկերի և վարկերի հետ խնդիրներ չեն ունեցել: Այնպես որ, խորհուրդ կտանք այս «դեղին» լրատվամիջոցին սուտը ներկայացնելիս գոնե ինչ-որ չափի «ճշմարտացի» տարրերով փաթեթավորել այն, քանզի կայքի այն ընթերցողներին, ովքեր կարող են հավատալ ստերին, չի կարելի այդքան բացահայտորեն անհարգալից վերաբերմունքի արժանացնել:

Կորյուն Մանուկյան