Հայաստանում իշխանության համար ավանդական պայքար է ընթանում, ոչինչ ավելին
Ամեն ինչ ունի սկիզբ և ունի վերջ։ Պարզ երևույթ է, սակայն հաճախ մարդիկ «սկիզբը» և «վերջը» չեն զգում ու արդյունքում իրականության կեղծ ընկալումներ են ձևավորվում։
Իմ տեսակետից, որքանով ես եմ ընկալում, «հեղափոխությունը» վաղուց ավարտվել է (կամ այն, ինչը «հեղափոխություն» են անվանում)։
Մենք շատ պարզ ու հասկանալի հանգրվանում ենք գտնվում, տեղի է ունենում իշխանության համար սովորական պայքար։ Առաջնային են անձնական և խմբակային շահերը, ինչպես միշտ է դա եղել։
Յուրաքանչյուրն իր շահն ունի, մեկը իշխանության միջոցով փորձում է ուղղակիորեն իր անձնական խնդիրները լուծել (մոտ լինելով կառավարման լծակներին), մյուսը քաղաքական դրական փոփոխությունների միջոցով է ցանկանում իր անձնական խնդիրները լուծել։
Առաջին խումբը փորձում է երկրորդ խմբին համոզել, որ ինքը դա կանի, իսկ մնացած բոլորը սև են։ Առաջ Նժդեհով էին փորձում ուղեղներ լվանալ, հիմա էլ հեղափոխության չհայտարարված արժեքներով, առաջ զինվորական պարադներով էին դուխ տալիս, հիմա ԱԱԾ դիմակահանդեսներով, սակայն վերջնահաշվով նպատակը մեկն է։
Սա է իրականությունը։ Արևմտյան քաղաքակրթության հաջողության իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ իրենք իրենցից թփերում չեն թագնվում ու իրականությանը բաց աչքերով են նայում՝ պարզ ասելով, որ ամեն ինչի հիմքում շահն է ու փորձում են իրենց անձնական ու մյուսների շահերը հավասարակշռել ու գալ փոխհամաձայնության։
Հայաստանի նման ոչ ռացիոնալ երկրներում յուրաքանչյուրն իր շահը քողարկում է ինչ-որ «վեհ» գաղափարներով ու անգամ ինքն իրեն է դրանում համոզում։
Հայաստանում շահերի պայքար է ընթանում, ոչ ավելին, իսկ կուսակցություններն ընդամենը աշխատանքի տեղավորման բյուրոներ են, ինչը հիմա քաղաքական թիմ են կոչում։
Ազատվեք ռոմանտիզմից, կրկնում եմ, սովորական իշխանության պայքար է ընթանում, ու դրանից ելնելով փորձեք լուծումներ գտնել, որ հետագայում ոչ միայն Հայկոն իրեն լավ զգա, այլ մյուսներն էլ իրենց խաբված չզգան։
Հանրային կոմպրոմիսներ որոնեք, ինչը կոչվում է քաղաքականություն, իսկ դրա համար միմյանց մի պիտակավորեք այլ ռացիոնալ ու բաց քննարկումներ կազմակերպեք ու որոշումներ ընդունեք։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից