Կարծես թե Ամուլսարի շահագործման հետ կապված խնդիրներ չպետք է լինեին, առավելևս, որ «Լիդիան Արմենիան» բարեխիղճ ներդրող է և իր աշխատանքներում կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ բնապահպանական ռիսկերը մինիմալի հասցնելու համար:
Բայց եկեք խոսենք օրենքից: Եթե օրենքը բոլորի համար հավասար է, ապա լուրջ խնդիրների առաջ պետք է կանգնեն նաև Հայաստանում գործող մյուս հանքերը, որոնք միանշանական չեն անցնի test-control-ը, եթե տեսչական մարմինը այցելի նաև իրենց:
Բայց արի ու տես, որ ուշադրության կիզակետում, չգիտես՝ ինչու, ավելի շուտ գիտենք՝ ինչու, հայտնվել է «Լիդիան Արմենիան»:
Եթե բնապահպանները այդքան անհանգստացած են բնությամբ, ապա թող իրենց գործունեությունը ծավալեն ողջ երկրով մեկ ու պայքարեն բնության պահպանության համար հանրապետության ողջ տարածքով: Կա նաև տարբերակ, որ իրենց մասնագիտական ունակությունները և գիտելիքները, եթե դրանք իրականում առկա են, թող համագործակցեն հանքի պատասխանատուների հետ և փորձեն փոխշահավետ համաձայնության գալ և բնությանը վնաս չտալ և տնտեսությանը, ինչպես նաև մարդկանց հացին վայիս չլինել, որոնք ընտանիք պահելու խնդիր ունեն, բայց այսօր մնացել են անգործ:
Եթե, այնուամենայնիվ, բնապահպանները շատ սկզբունքային են, ապա պետք է պահանջեն Հայաստանում փակել մյուս բոլոր հանքերը, ինչին նորմալ մարդը չի կարող կողմ լինել, քանզի դա կսպանի մեր տնտեսությունը: Այն բոլոր հանքավայրերը, որոնք չեն պահպանում բնապահպանական նորմերը, պետք է արդիականացնեն իրենց տեխնոլոգիաները, ինչը զգալի ներդրումներ է պահանջում: Այսօր միակ հանքավայրը, որը հետևում է դրան, դա «Լիդիան Արմենիան» է, որը, սակայն, լինելով միջազգային ներդրող՝ իրեն հեչ կոմֆորտ չի զգում մեր երկրում: Հետո զարմանում ենք՝ ինչպես հարևան Վրաստանը կարողացավ, իսկ մենք՝ ոչ:
Լինել, թե չլինել՝ արդեն խնդիր է...

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից