Կարծիք

03.09.2018 21:00


Անիրականանալի խորհուրդներ հեղափոխականներին և․․․

Անիրականանալի խորհուրդներ հեղափոխականներին և․․․

ԱՆԻՐԱԿԱՆԱԼԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ․․․

Հարգելի՛ հեղափոխականներ, եթե իսկապես անկեղծ ցանկություն ունեք, որ ապրենք Նոր-Ազատ Հայաստանում, ապա դրան հասնելու հիմնական գրավականը կլինի իշխանություններին նրանց վրիպումների և սխալների համար քննադատելը, երբեմն՝ սուր։ Չշփոթել քննադատությունը չարախոսության (ախր սրանք․․․), չարախնդության (բա, որ ասում էինք․․․), բամբասանքի (բա լսել ե՞ք…) հետ։ Իսկ լինելով Ցերբերի պես հավատարիմ և կատաղած հեղափոխության պաշտպաններ, խեղդելով ցանկացած քննադատություն և հայհոյելով ու այպանելով քննադատողներին՝ դուք կկերտեք ոչ թե Նոր-Ազատ, այլ Նոր-ՀԻՆ-Խավար Հայաստան։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Քննադատությունը մի ընդունեք որպես չկամություն և թշնամություն։ Նույնիսկ, ավելի շատ զգուշացեք ոչ այնքան չկամեցողներից և սուր ընդդիմախոսներից, որքան ձեր շուրջը պտտվող, հաճոյացող, ժպտացող պաշտոնասերներից և կուրորեն ձեզ վստահողներից։ ․․․Վաղը կարող են տեղերը փոխվել․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը