Կարծիք

03.09.2018 14:36


Ամուլսարի հանքը պետք է շահագործվի մինչև միջազգային փարձագիտական արդյունքները պատրաստ կլինեն

Ամուլսարի հանքը պետք է շահագործվի մինչև միջազգային փարձագիտական արդյունքները պատրաստ կլինեն

Օրեր առաջ «Լիդիան Արմենիա»-ի իրավաբաններից մեկը՝ Արմեն Մելքումյանը, իր հարցազրույցում հստակ նշել էր, որ ըստ օրենքի՝ քանի դեռ գնում է փորձաքննությունը, հանքը կամ այլ կազմակրպություն կարող է աշխատել: Բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանում այս օրենքը բոլորի համար հավասար է գործում, բացի «Լիդիան Արմենիա»-ից, որը մի քանի տասնյակ անձանց գործունեության արդյունքում ստիպված չի աշխատում, և արդեն 800 մարդ զրկվել է իր աշխատանքից:

Երեկ Փաշինյանն իր ուղիղ եթերում նշել էր, որ Ամուլսարում որոշակի ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքները հնարավորություն են տալիս որոշակի միջանկյալ եզրակացությունների գալ և որի հիման վրա էլ կտրվի վերջնական գնահատականը և պարզ կլինի՝ Ամուլարի հանքը կշահագործվի, թե՝ ոչ:

Լավ, համամիտ եմ, պետք է փորձաքննություն, բայց թողեք ԸՍՏ ՕՐԵՆՔԻ հանքը աշխատի մինչև փորձաքննության ավարտը: Բացեք ճանաարհը, հեռացրեք այնտեղից կրիմինալ տարրերը, որոնք բնապահպանների հետ միասին թույլ չեն տալիս՝ մարդիկ մոտենան հանքին:

Հնարավոր չէ անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել, կառավարությունը և Փաշինյանը դա հստակ պետք է հասկական և գործեն ըստ այդմ:

Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը