Կարծիք

03.09.2018 09:44


Արդյոք ի շրջանս յո՞ւր

Արդյոք ի շրջանս յո՞ւր

Քիչ առաջ կարդացի ՔՊ-ի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքը․ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են․․․մեր թիմի դեմը խաղ չկա»։

Հետաքրքիր է, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որոնք են «սև» ուժերը։ Հիշում եմ 90-ական թվականներին նման արտահայտության հեղինակին, ՆԳ նախարարար, հետագայում Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանին։ Մի՞թե հերթական անգամ պատմությունը կրկնվելու է։

ՔՊ-ի ավագանու ցուցակում ինձ համար համակրելի թեկնածուներ կան։ Կուզենայի նրանց կարծիքն իմանալ, արդյոք նրանք համաձա՞յն են այս ձևակերպման հետ։ Նրանցից է Նարինե Թուխիկյանը, անցյալ տարի «Խավարում» ցուցահանդեսի կազմակերպիչը։ Ցուցահանդեսի կարգախոսն էր՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը