Կարծիք

03.09.2018 08:39


Ինչո՞ւ չեն փակվում մնացած գործող հանքերը

Ինչո՞ւ չեն փակվում մնացած գործող հանքերը

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan Tigran Avinyan ՀՀ կառավարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն #Amulsar

Պարո՛ն Վարչապետ,

Ամուլսարի վերաբերյալ Ձեր այսօրվա մեկնաբանությունից կարելի է հասկանալ, որ անգամ տեսչական մարմինը չի արձանագրել հիմնարար, անառարկելի փաստեր, որ հանքը փակեն, բայց պետք է շարունակել փնտրել մինչև մի բան չգտնենք ու փակենք․․․

Կարելի՞ է Լիդիանը շարունակի Ամուլսարի հանքի ենթակառուցվածքների շինարարությունը, մինչև բոլոր տեսակի փորձաքննությունները ու անհեթեթ ստուգումները ավարտվեն։ Եթե ոչ, ինչու՞ չեն փակվում մնացած գործող հանքերը մինչև նրանց բոլոր բնապահպանական և ֆինանսական և այլ խախտումները վերացվեն։

Տպավորություն է ստեղծվում, որ սա պայքար է հենց Լիդիանի դեմ։ Դուք մտածե՞լ եք 1500 գործազուրկերի և նրանց ընտանիքների մասին, այն մասին, որ արտագաղթի նոր ալիք է բարձրանալու, որ բյուջեի ուղղակի մուտքերը արդեն իսկ կրճատվել են վերջին ամիսներին Լիդիանի անգործության պատճառով։

Եվ, ի վերջո, շատ զարմանալի է, որ մինչ օրս չեք դատապարտել Ամուլսարում Լիդիանի աշխատակիցներին օգոստոսի 27-ին ոստիկանության ներկայությամբ ծեծելու փաստը և ոստիկանության անգործությունը։ Թե՞ ոստիկանը միայն Երևանում ունի միջամտելու լիազորություններ։ Ո՞ւր մնաց՝ օրենքը բոլորի համար։ Ո՞ւր մնաց՝ հավասար գործարար պայմաններ բոլորի համար։

Եթե իրավունքը և օրենքը շարունակվում է կիրառվել կամայական, ո՞րն է «թավշյա հեղափոխության» իմաստը՝ չեմ կարծում, որ միայն իշխանափոխությունը և բանանի գնի նվազեցումը ․․․

Զառա Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը