Վրաստանի քաղաքացին փորձել է ուզբեկ աղջկան Թուրքիա տանել ճամպրուկի մեջ
Վրաստանի 24-ամյա քաղաքացին, ում անունը չի նշվում, փորձել է ուզբեկ աղջկան Թուրքիա տեղափոխել ճամպրուկի մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայն» կայքը։
Թուրքիայի և Վրաստանի սահմանային «Սարփի» անցակետում թուրք սահմանապահների ուշադրությունը գրավել է Վրաստանի քաղաքացու մեծ ճամպրուկը: Սահմանապահները պահանջել են բացել ճամպրուկը ու այնտեղ հայտնաբերել են անօրինական ճամփորդին՝ 27-ամյա ուզբեկուհուն:Նրա մուտքը Թուրքիա արգելված է և նա փորձել է ճամպրուկի մեջ թաքնված անցնել սահմանը: Ուզբեկստանի քաղաքացու անունը ևս չի նշվում: Նրանք ձերբակալվել են:
Թուրքիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:
Վրաստանի քաղաքացին փորձել է ուզբեկ աղջկան Թուրքիա տանել ճամպրուկի մեջ
Վրաստանի 24-ամյա քաղաքացին, ում անունը չի նշվում, փորձել է ուզբեկ աղջկան Թուրքիա տեղափոխել ճամպրուկի մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայն» կայքը։
Թուրքիայի և Վրաստանի սահմանային «Սարփի» անցակետում թուրք սահմանապահների ուշադրությունը գրավել է Վրաստանի քաղաքացու մեծ ճամպրուկը: Սահմանապահները պահանջել են բացել ճամպրուկը ու այնտեղ հայտնաբերել են անօրինական ճամփորդին՝ 27-ամյա ուզբեկուհուն: Նրա մուտքը Թուրքիա արգելված է և նա փորձել է ճամպրուկի մեջ թաքնված անցնել սահմանը: Ուզբեկստանի քաղաքացու անունը ևս չի նշվում: Նրանք ձերբակալվել են:
Թուրքիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:
Աղբյուրը՝ Ազատություն