Լրահոս

01.09.2018 21:48


Վիճաբանություն-ծեծկռտուք Կոտայքի մարզում. կասկածյալների թվում են նաև Պտղնիի գյուղապետի 2 որդիները

Վիճաբանություն-ծեծկռտուք Կոտայքի մարզում. կասկածյալների թվում են նաև Պտղնիի գյուղապետի 2 որդիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում օգոստոսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ՝ որպես կասկածյալ, որոնվում են Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 45-ամյա Հակոբ Վիրաբյանը, նույն գյուղի 21-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Աշոտ Վիրաբյանը: Գ. Շամշյանի տեղեկություներով, վերջիններս կասկածվում են օգոստոսի 26-ին վիճաբանություն-ծեծկռտուքին ակտիվ մասակցություն ունենալու մեջ:

Հ. Վիրաբյանը աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում որպես ճարտարագետ, իսկ Ա. Վիրաբյանը «Մուլտի-Լեո» ՍՊԸ-ում, որպես հերթափոխի պետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Հ. և Ա. Վիրաբյանները հարազատ եղբայրներ են, նրանց հայրն էլ Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանն է: Նրանց հետ վիճաբանությանը ներկա է եղել նաև 38-ամյա Արտակ Սարգսյանը, ովքեր ծեծի են ենթարկել 22-ամյա Քաջիկ Ստեփանյանին:

Այս խորագրի վերջին նյութերը