Լրահոս

01.09.2018 17:26


Ողբերգական դեպք Երևանում. «Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

Ողբերգական դեպք Երևանում. «Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Էդգար Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա Նարեկ Հարությունյանի մահվան փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նշված գեղեցկության սրահում երիտասարդ տղայի դի կա։

Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ն. Հարությունյանն աշխատում էր նշված գեղեցկության սրահում՝ որպես վարսավիր։

Այս խորագրի վերջին նյութերը