Քաղաքական

01.09.2018 16:09


Ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը» տապալվել է

Ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը» տապալվել է

Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․

«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»:

Այս խորագրի վերջին նյութերը