Սոչիում ինքնաթիռի վթարի վայրում մահացած ծառայողն ազգությամբ հայ է
Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը վթարված ինքնաթիռի ուղևորներին առաջինն օգնությանը հասած ու սրտի տագնապից մահացած օդանավակայանի ծառայողն ազգությամբ հայ է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Օդանավակայանի միակ աշխատակիցը, որ մահացել է, ազգությամբ հայ է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»,-նշեց նա:
Vesti.ru-ի տվյալներով` մահացած աշխատակիցը օդանավակայանի համալիր հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանն է:
Աննա Նաղդալյանի խոսքով` ինքնաթիռի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
Սոչիի օդանավակայանում լույս սեպտեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ UTair ավիաընկերության օդանավը, թռիչքի-վայրէջքի գոտուց սահել է գետը, արդյունքում՝ քանդվել էին քնաթիռի թևը և շասին, հրդեհվել է աջ շարժիչը: Նավակողին բռնկված հրդեհից այրվել է ինքնաթիռի ձախ թևը, ինչպես նաև վնասվել է քթամասը: Օդանավում գտնվել է 164 ուղևոր ևանձնակազմի 6 անդամ: Նրանք բոլորը տարհանվել են: