Կարծիք

31.08.2018 23:04


Եթե որևէ անձ քաղբանտարկյալ է ճանաչվում, ապա պատասխանատվությունը պետությունն է կրում

Եթե որևէ անձ քաղբանտարկյալ է ճանաչվում, ապա պատասխանատվությունը պետությունն է կրում

Իշխանության քարոզչամեքենան՝ ի դեմս Հ1 -ի Օրակարգ ծրագրի, մեզ փորձում է համոզել, որ Շանթն իր իրավունքների համար պետք է ինքնուրույն պայքարի:

Այստեղ հստակեցում մտցնելու պահանջ է առաջանում:

Ըստ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ յուրաքանչյուր ոք ունի քաղաքական հայացքների իրավունք: Այդ իրավունքի երաշխավորը պետությունն է: Եթե որևէ անձ քաղբանտարկյալ է ճանաչվում, ապա պատասխանատվությունը պետությունն է կրում: Քաղբանտարկյալի առկայությունը ցույց է տալիս, որ այդ երկրի դատական համակարգը անկախ չէ և կատարում է քաղաքական իշխանության քաղաքական պատվերը: Պարզ է, որ նման երկրում իրավական ճանապարհով արդարության հասնելն անհնարին ու անիմաստ գործ է:

Հիմա գանք Շանթի դեպքին: Նիկոլ Փաշինյանը Շանթին ճանաչել է քաղբանտարկյան: Վարչապետը Հայաստանի բարձրագույն (sic!) պետական պաշտոնյան է: Այսինքն ընդունել է, որ Հայաստանի կողմից խախտվել է Մարդու Իրավունքների հռչակագիրը, ինչի ուղղումը պետության պարտավորությունն է:

Հետևություն․

Կամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սխալվել է՝ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ չէ, կամ էլ պետությունն իր միջազգային պարտավորությունն է կատարում և Շանթին արդարացնում է․ թե ինչ ընթացակարգով, արդեն իրենց գործն է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը