Քաղաքական

31.08.2018 14:56


ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլ հղած դիմումին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլ հղած դիմումին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլին դիմելու փաստը:

«Համանման դեպքերի առնչությամբ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմել է Ինտերպոլ, բայց մերժում է ստացել»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ: Ադրբեջանից դիմում էր ուղարկվել «Ինտերպոլ»՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը