Կարծիք

30.08.2018 18:58


Ի՞նչ մեսիջ ենք հղում համաշհարհային ներդրողներին՝ պատրաստ եղեք բախվելու հին Հայաստանի քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին

Ի՞նչ մեսիջ ենք հղում համաշհարհային ներդրողներին՝ պատրաստ եղեք բախվելու հին Հայաստանի քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին

Պարզվում է, որ «Նոր Հայաստանում» լուրջ չեն վերաբերվում ներդրողներին և գոնե այս պահի դրությամբ կարելի է փաստել, որ առաջիկայում միջազգային ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գա: Իսկ եթե անգամ գա, ապա մի՛ կասկածեք՝ Կառավարությունից շատ լուրջ երաշխիքներ ստանալու դեպքում: «Լիդիան Արմենիան» լուրջ միջազգային ներդրող է, որը հերիք չի վնասներ էր կրում երկու ամիս չգործելու պատճառով, մի հատ էլ քրեական գործ են հարուցում: Եղած-չեղածը 18 մլն դրամի վնաս է տվել Լիդիանը (եթե օրենք է խախտել, պետք է պատասխանատու լինի, հարցը սրանում չէ, բայց քանի անգամ օրենքը խախտած կլինեն մյուս բոլոր հանքերը, ինչո՞ւ օրենքը ընտրովի է գործում), իսկ ի՞նչ կլինի, եթե այդ միջազգային ներդրողը նույնպես հայցով ներկայանա՝ նրա կրած վնասը փոխհատուցելու համար:

Ի՞նչ մեսիջ ենք հղում համաշհարհային ներդրողներին՝ պատրաստ եղեք բախվելու հին Հայաստանի դեռևս գոյատևող, անձնական շահեր հետապնդող քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների հետ: Սա ի՞նչ բան է: Տաս տարիների ընթացքում Հայաստան ներդրող չէր գալիս հենց վերևից հետապնդումների ու փայ մտնելու պատճառով: Կարծես՝ ոչինչ չի փոխվել, այո՞:

Սա մեղմ ասած լուրջ չէ: Այսպես տնտեսություն ու երկիր չեն զարգացնում:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը