Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա ԱԺ-ն ցրելու որևէ հիմք չկա
Քանի որ Ընտրական օրենսգրքի և ընտրակաշառքների հարցը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում և օրենսդրական նախագծեր են պատրաստվում, ապա մի շարք հարցեր անպատասխան են մնում, որոնք մտահոգություններ են առաջացնում։
Մինչ այդ հարցերին անցնելը նորից կրկնեմ իմ այն պնդումը, որ Հայաստանում ընտրությունները կարող են կեղծվել միմիայն այն դեպքում, եթե դա իշխանությունն է կազմակերպում՝ այդ գործում ներգրավելով ոստիկանությանը, ԱԱԾ-ին, դատական համակարգին, կրիմինալին, Ընտրական հանձնաժողովին և այլն։ Եթե իշխանությունը որոշում է չկեղծել ընտրություններն, ապա ընտրությունները չեն կեղծվի և դրա համար օրենսդրական փոփոխություններն ավելորդ են։
------------------------- Հիմա անցնեմ հարցերին։ ---------------------------------------- 2017-ի ԱԺ ընտրությունների կապակցությամբ բողոքներ չեն եղել, բոլոր մասնակիցներն ընդունել են արդյունքները, ընտրացուցակները հրապարակվել են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ «Ապրիլի 2-ի ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,588,590 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 1,574,947-ը կամ 60,86%-ը»։
Կարո՞ղ ենք արդյոք այս թվերից ենթադրել, որ․
-Հայաստանում իրոք մոտ 3 միլիոն մարդ է ապրում և 1,574,947 մարդ իրոք մասնակցել է ընտրություններին,
-2017-ի ընտրությունները տեղի են ունեցել օրենքի սահմաններում և խորհրդարանի այսօրվա պատկերը արտահայտում է Հայաստանի հպարտ քաղաքացիների իրական ցանկությանը։ Միակ խնդիրն ընտրակաշառքներն են եղել, որոնք կատարվել են կամավոր հիմունքներով, ինչը չի խաթարել քաղաքացիների հպարտությունը և ազատ կամքը։
Հետևություն --------------------------- Հետևություն 1․ Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա ԱԺ-ն ցրելու որևէ հիմք չկա։ Ներկայիս ԱԺ-ն արտահայտում է ՀՀ քաղաքացիների ընտրությունը։
Հետևություն 2․ Իսկ եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա ընտրացուցակների թվերը, ընտրություններին մասնակցող անձանց քանակը կեղծվել են և դա արվել է բավականին հմուտ կերպով, որին չէին կարող չմասնակցել ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԿԸՀ-ն և մյուս պետական կառույցները։ Եթե դա այդպես է, ապա ապագա, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ պետք է բացահայտվեն, թե ինչ եղանակով են ստացվել այդ թվերը, ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել և ովքեր են մասնակցել այդ կեղծիքին, ինչ հիմք կհանդիսանա, որ այդ նույն անձինք (որոնք շարունակում են պաշտոնավարել) և այդ նույն տեխնոլոգիաները չեն շարունակվի կիրառվել։ Գործող կառավարությունը դա բացահայտելու բոլոր լծակներին տիրապետում է։
Մինչ այս հարցերի պատասխանները չտրվեն, արդար ընտրությունների մասին խոսելը խնդրահարույց է։
Հ․Գ․ Այնուամենայնիվ, իրո՞ք Հայաստանում 3 միլիոն մարդ է բնակվում և 2․5 միլիոն մարդկանց անուն շարունակվելու է մնալ ընտրացուցակներում։
Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա ԱԺ-ն ցրելու որևէ հիմք չկա
Քանի որ Ընտրական օրենսգրքի և ընտրակաշառքների հարցը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում և օրենսդրական նախագծեր են պատրաստվում, ապա մի շարք հարցեր անպատասխան են մնում, որոնք մտահոգություններ են առաջացնում։
Մինչ այդ հարցերին անցնելը նորից կրկնեմ իմ այն պնդումը, որ Հայաստանում ընտրությունները կարող են կեղծվել միմիայն այն դեպքում, եթե դա իշխանությունն է կազմակերպում՝ այդ գործում ներգրավելով ոստիկանությանը, ԱԱԾ-ին, դատական համակարգին, կրիմինալին, Ընտրական հանձնաժողովին և այլն։ Եթե իշխանությունը որոշում է չկեղծել ընտրություններն, ապա ընտրությունները չեն կեղծվի և դրա համար օրենսդրական փոփոխություններն ավելորդ են։
-------------------------
Հիմա անցնեմ հարցերին։
----------------------------------------
2017-ի ԱԺ ընտրությունների կապակցությամբ բողոքներ չեն եղել, բոլոր մասնակիցներն ընդունել են արդյունքները, ընտրացուցակները հրապարակվել են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ «Ապրիլի 2-ի ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,588,590 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 1,574,947-ը կամ 60,86%-ը»։
Կարո՞ղ ենք արդյոք այս թվերից ենթադրել, որ․
-Հայաստանում իրոք մոտ 3 միլիոն մարդ է ապրում և 1,574,947 մարդ իրոք մասնակցել է ընտրություններին,
-2017-ի ընտրությունները տեղի են ունեցել օրենքի սահմաններում և խորհրդարանի այսօրվա պատկերը արտահայտում է Հայաստանի հպարտ քաղաքացիների իրական ցանկությանը։ Միակ խնդիրն ընտրակաշառքներն են եղել, որոնք կատարվել են կամավոր հիմունքներով, ինչը չի խաթարել քաղաքացիների հպարտությունը և ազատ կամքը։
Հետևություն
---------------------------
Հետևություն 1․
Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա ԱԺ-ն ցրելու որևէ հիմք չկա։ Ներկայիս ԱԺ-ն արտահայտում է ՀՀ քաղաքացիների ընտրությունը։
Հետևություն 2․
Իսկ եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա ընտրացուցակների թվերը, ընտրություններին մասնակցող անձանց քանակը կեղծվել են և դա արվել է բավականին հմուտ կերպով, որին չէին կարող չմասնակցել ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԿԸՀ-ն և մյուս պետական կառույցները։ Եթե դա այդպես է, ապա ապագա, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ պետք է բացահայտվեն, թե ինչ եղանակով են ստացվել այդ թվերը, ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել և ովքեր են մասնակցել այդ կեղծիքին, ինչ հիմք կհանդիսանա, որ այդ նույն անձինք (որոնք շարունակում են պաշտոնավարել) և այդ նույն տեխնոլոգիաները չեն շարունակվի կիրառվել։ Գործող կառավարությունը դա բացահայտելու բոլոր լծակներին տիրապետում է։
Մինչ այս հարցերի պատասխանները չտրվեն, արդար ընտրությունների մասին խոսելը խնդրահարույց է։
Հ․Գ․ Այնուամենայնիվ, իրո՞ք Հայաստանում 3 միլիոն մարդ է բնակվում և 2․5 միլիոն մարդկանց անուն շարունակվելու է մնալ ընտրացուցակներում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից