Քաղաքական

30.08.2018 15:57


Ինտերպոլն օգնում է գտնել Նարեկ Սարգսյանին

Ինտերպոլն օգնում է գտնել Նարեկ Սարգսյանին

Նարեկ Սարգսյանին գտնելու հարցում ՀՀ ոստիկանությանն աջակցում է Ինտերպոլը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում, մենք համագործակցում ենք Ինտերպոլի միջազգային կառույցների և կենտրոնական բյուրոյի հետ: Կարծում եմ` հաջողության կհասնենք»,-ասաց ոստիկանապետը:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Հուլիսի 5-ին Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Այս խորագրի վերջին նյութերը