Կարծիք

29.08.2018 21:27


Սա անիշխանության նախանշան է

Սա անիշխանության նախանշան է

Ջերմուկում տեղի ունեցած անկարգությունների, ագրեսիայի դրսևորումների ու վայրենությունների հանդեպ ՀՀ կառավարության քար անտարբերությունից տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենը տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ ինչ-որ մի անծանոթ երկրում:

ՀՀ կառավարությանը, կարծես, ոչ էլ հետաքրքրում է, թե ինչպես է ավարտվելու Լիդիանի աշխատակիցների և նրանց դեմ թշնամացած խմբի հակամարտությունը: Կառավարությունում, ըստ երևույթին, չեն ուզում հասկանալ, որ խնդիրը պիտի լուծվի ոչ թե ցուցարարների և Լիդիանի «զոռոցիով», այլ բացառապես իր որոշմամբ:

Միանգամայն անհասկանալի է, թե ինչու ոչ մի քայլ չի արվում անբնական ու անորոշ իրավիճակը եթե ոչ հանգուցալուծելու՝ հասկանալի է, որ դրա համար ժամանակ է հարկավոր, այլ գոնե այդ իրավիճակը վերահսկողության տակ առնելու, կողմերին ինչ-ինչ բացատրություններ տալու համար:

Կրքերը կարող են ավելի բորբոքվել, կռիվները կարող են շարունակվել նոր թափով՝ հանգեցնելով ծանր հետևանքների: Սա անիշխանության նախանշան է: Շատ վատ նախանշան:

Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը