Լրահոս

01.03.2010 17:46

Ալեք Ենիգոմշյան. «Մարտի 1–ը, իհարկե, ժողովրդական ընդվզում էր, բայց պակասում էին որոշակի ծրագրեր»

Ալեք Ենիգոմշյան. «Մարտի 1–ը, իհարկե, ժողովրդական ընդվզում էր, բայց պակասում էին որոշակի ծրագրեր»

Ազատամարտիկ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Ենիգոմշյանն «Արաքս-Կուր» հիմնադրամի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած «Մարտի 1-ից քաղած դասերն ու Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները» թեմայով կոնֆերանսի ժամանակ ասել է, թե ժողովուրդը պետք է մարտի 1-ից դասեր քաղի։

Նրա խոսքերով՝ որպեսզի ներկա իշխանություններն այլընտրանք ունենան, պետք է նաև այդ ուժն այլընտրանքային ծրագիր ունենա։

-Մարտի 1-ը, իհարկե, ժողովրդական ընդվզում էր, բայց պակասում էին որոշակի ծրագրեր։ Եթե ուզում ենք փոխել համակարգը, ապա այլընտրանքային ծրագիր պետք է ներկայացնենք։ Այն ժամանակ, անկախ նրանից, որ տիրող իշխանության քննադատությունը շատ հանգամանալից էր, ընդհանուր առմամբ՝ շատ ճիշտ, սակայն իմ կարծիքով բացակայում էր այլընտրանքային ծրագիրը։ Եվ չէր կարող այդ պայմաններում և այդ կազմակերպվածությամբ լիներ իսկական այլընտրանք,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։