ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օգոստոսի 28-ին Ազգային Ժողովում անդրադառնալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր քրոջ՝ ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը՝ հայտարարել է, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է», որը, իբր, առնչվում է իրեն՝ որպես պատգամավորի: Օգոստոսի 16-ին, գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաև Անահիտ Ֆարմանյանը, իսկ նրա պաշտպաններն իրենց տարաբնույթ հայտարարություններով փորձել են պատրանք ստեղծել, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումները անհիմն են, իսկ Ա. Ֆարմանյանը երբեք չի հրաժարվել համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ: Այս առթիվ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տվյալ քրեական գործով Ա. Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա 2011թ. օգոստոսի 31-ից մինչև 2017թ. մայիսի 5-ը աշխատելով Գյումու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ում նախ որպես գիտության և արտաքին կապերի, այնուհետև որպես ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտոր՝ շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու աշխատանքները կատարելու պատրվակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից յուրաքանչյուրից, ֆակուլտետների դեկանատների գործավարների միջոցով, ստացել է 5500 ՀՀ դրամ գումար, որը նշված տարիների համար ընդհանուր կազմել է 19.409.500 ՀՀ դրամ, և հափշտակել այն:
Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ապացույցների բավարար համակցությամբ՝ վկաների ցուցմունքներով, համապատասխան փաստաթղթերի զննությամբ և այլն: Մասնավորապես, նշված դրվագով հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաև համալսարանի դեկանատների գործավարներ, այլ աշխատակիցներ, ինչպես նաև նշված տարիներին բուհն ավարտած և վերջինիս հետ ներկայումս որևէ առնչություն չունեցող բազում ուսանողներ, որոնք իրենց ցուցմունքներով հաստատել են յուրաքանչյուր ուսումնական տարում Ա. Ֆարմանյանի ցուցումներով գումար հավաքագրելու և նրան հատկացնելու հանգամանքը:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Ա. Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է քրեադատավարական ընթացակարգերի խախտումներով, կամ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, հետախուզում հայտարարելու որոշումները հիմնավոր չեն, ապա ստիպված ենք պարոն Ֆարմանյանին հիշեցնել, իսկ հանրությանը՝ հետևություններ կատարելու համար տեղեկացնել, որ Ա. Ֆարմանյանին որպես կասկածյալ հարցաքննության հրավիրելու մասին հուլիսի 30-ին պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր: Այդ պարտականությունը կատարած ոստիկանները, սակայն, արձանագրել են, որ դուռը փակ է, իսկ հարևանը հայտնել է, որ տեղյակ չէ նրա գտնվելու վայրի մասին:
Նույն օրը ոստիկանության աշխատակցի կողմից Ա. Ֆարմանյանի հեռախոսին զանգ է կատարվել, որը, սակայն, ոչ աշխատակցի մեղքով, ընդհատվել է, ինչից հետո այլևս հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել: Փոխարենը նույն օրը վարույթն իրականացնող քննիչի և Ա. Ֆարմանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում վերջինիս հայտնվել է, որ հուլիսի 31-ին, ժամը 16–ին նրա պաշտպանյալի մասնակցությամբ՝ կասկածյալի դատավարական կարգավիճակով, Ախուրյանի քննչական բաժնում պլանավորվել են քննչական գործողություններ, և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Սակայն հուլիսի 31-ին քննիչին է զանգահարել պաշտպանը և հայտնել, որ քննչական բաժին ներկայանալու ծանուցում ստանալուց հետո փորձել է կապ հաստատել Ա. Ֆարմանյանի հետ, բայց չի կարողացել: Իսկ երբ հաջողվել է, Ա. Ֆարմանյանը հայտնել է, որ գտնվում է Վրաստանում և կվերադառնա 2-3 շաբաթ անց:
Անհրաժեշտ է արձանագրել, որ ավելի ուշ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն՝ Ա. ֆարմանյանը Բավրա մաքսակետով ՀՀ սահմանը հատել է հուլիսի 30-ին, ժամը 21.56-ին, ինչը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ գործողություններն իրականացնելու ողջ ընթացքում նա գտնվել է ՀՀ տարածքում:
Օգոստոսի 2-ին կայացվել է Ա. Ֆարմանյանին ձերբակալելու որոշում, որը, սակայն, ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցների կողմից ի կատար ածել չի հաջողվել՝ Ա. Ֆարմանյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Այսուհանդերձ, ոստիկանության աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս ազգականների հետ և, նշելով, որ նրա կողմից կամավոր ներկայանալը էական նշանակություն կունենա նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում, հորդորել ներկայանալ, ինչը, սակայն, անտեսվել է: Արդեն օգոստոսի 7-ին, ապացույցների բավարար համակցությամբ, կայացվել է Ա. Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, օրենքով սահմանված հիմքերի առկայությամբ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում, որից հետո՝ օգոստոսի 8-ին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ բացարձակապես մտացածին և անհիմն են ինչպես Ա. Ֆարմանյանի կողմից վարույթ իրականացնող մարմնի հետ համագործակցության պատրաստակամության, այնպես էլ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ մեկի, այդ թվում նաև Սամվել Ֆարմանյանի անձով, հասարակական ու պաշտոնեական կարգավիճակով պայմանավորելու բոլոր ձգտումները: Վերջինս կարելի է գնահատել որպես բացառապես քրեաիրավական տիրույթում գտնվող գործընթացը քաղաքականացնելու, այդ կերպ վարույթն իրականացնող մարմնի վրա անթույլատրելիորեն ճնշում գործադրելու և հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր:
Ավելորդ է նշել, որ հասարակական, քաղաքական, պետական կամ ցանկացած այլ կարգավիճակով գործունեություն ծավալող անձի հետ որևէ բնույթի, այդ թվում նաև ազգակցական հարաբերությունների մեջ գտնվելը չի կարող և չպետք է դիտվի կամ ընկալվի որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու «ինդուլգենցիա»: Մինչդեռ ցավալի է, երբ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու և այդ շրջանակներում Անահիտ Ֆարմանյանի կողմից քննությանն իրական, այլ ոչ թե մտացածին օժանդակություն ցուցաբերելու դիրքերից հանդես գալու փոխարեն նման մոտեցում դրսևորելու փաստացի անուղղակի ակնարկներ են հնչում ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից:
Հետևաբար հույս ենք հայտնում, որ գոնե հետայսու գործի ելքով ակնհայտ շահագրգիռ անձինք ձեռնպահ կմնան իրենց պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով ընթացող նախաքննությունն անհիմն կերպով քաղաքականացնելու կամ նրա վրա որևէ կերպ ազդելու փորձերից:
Պարզաբանում Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների կապակցությամբ

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին