Կարծիք

28.08.2018 22:18


Ամուլսարի ետնաբեմում կամ ԹԻԹԵՌ նկարելու նուրբ արվեստը (տեսանյութ)

Ամուլսարի ետնաբեմում կամ ԹԻԹԵՌ նկարելու նուրբ արվեստը (տեսանյութ)

Մի քանի բառով ստեղծված թոհուբոհի մասին՝
Ընկերությունը, հայտնաբերելով պաշարներ և 2006 թ.-ից ի վեր կատարելով լայնամասշտաբ ուսումնասիրություններ, դիմում է ՀՀ ՆԱԽԿԻՆ կառավարությանը՝ ստանալու ընդերքօգտագործման թույլտվություն: Ի հեճուկս ՀՀԿ-ականների «փայ մտնելու» և կաշառվելու մեծ ցանկության՝ ընկերությունը, առաջնորդվելով թափանցիկության սկզբունքով, բավարարելով բոլոր պահանջները, իրավաչափորեն և օրինական ճանապարհով ստանում է թույլտվություն: Թույլտվությունը ստանում է, կատարում է ներդրումներ: Կարծես թե բոլորը երջանիկ են: Համայնքներում ներդրումներ են կատարվում, մարդիկ ուրախությամբ օգտվում են ստեղծված հնարավորություններից: Համայնքն աշխատում է, զարգանում է, ու ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ հանքը մահացու վտանգ է պարունակում:
Ու մի օր ՀԱՆԿԱՐԾ, երբ ԱՄԵՆ ԻՆՉ պատրաստ է շահագործման, մի «խելոք» մարդ ասում է. «Ժողովո՜ւրդ, եթե հանքը շահագործվի, մենք բոլորս կչորանանք, Հայաստանը քարտեզի վրայից կանհետանա, իսկ Անգլիայի թագուհին մեր հաշվին կհարստանա: Պատկերացնո՞ւմ եք»: Ու հավաքվում են «խելոքները», բա թե՝ «Հա, ես փող ուզեցի, չտվեց, խի՞ աշխատի», մյուսը՝ «Հա, ինձ գործի չնդունեց», էն մյուսը՝ «Հա բա, պետք ա փրկենք մեր երկիրը, սա թուրքերի գործն ա»: Նոր Հայաստան. ի՞նչ ենք անում՝ դե, իհարկե, փակում ենք ճանապարհները: Ոչ մի միջամտություն:
ՀՀ ՆՈՐ կառավարությունը ստեղծեց տեսչական մարմին, որը պետք է ստուգեր «կաշառքով լիցենզիա ստացած, ապօրինի գործնեություն ծավալող ընկերությունը»: Ընկերությունը, վստահ լինելով իր գործողությունների օրինականությունում, ողջունեց և աջակցեց տեսչական խմբի ստուգումները, ԱԱԾ-ին քաջալերեց ԿՈՌՈՒՊՑԻԱՆ հայտնաբերելու գործում: Եվ անցկացրեցին երկար ու ձիգ ստուգումներ, բայց ի հիասթափություն ակտիվիստների՝ ՆՈՐ կառավարության տեսչական խումբը պարզեց, որ մենք կշարունակենք ապրել, Հայաստանը կհարատևի, թագուհին էլ մեր հաշվին հարստություն չի դիզի:
Ու հաստատեց որոշումն այդ տեսչության «անաչառ» ղեկավարը: Հաստատեց, բայց սիրտը կախ էր: Երազում նրան այցելեց Ապոլոնը՝ դիցաբանական չէ, թիթեռնիկը՝ Կարմիր գրքից: Ու որոշեց փրկել: Երբ երկուշաբթի մարդիկ որոշեցին գնալ աշխատանքի, հրովարտակի համաձայն՝ ամբոխները խելագար քարեր շպրտեցին: Ոստիկաներն անհամբեր սպասում էին՝ տեսնեն՝ ով ավելի շատ վնասվածքներ կստանա: Հա, պարզվում է՝ ոստիկանի գործառույթը փոխվել է, հիմա իրանք ԹԱՎՇՅԱ ՀԱՅԱՑՔՈՎ նայում են:
Ու այ, այ սենց թիթեռ նկարելով՝ գործը հասավ ԴԻՎԱՆ ԲԱՇՈՒն:
Իսկ ապոլոնի փրկիչ բնապահպանը չէր էլ կասկածում, որ Լիդիանը էդ թիթեռին վաղուց արդեն հայտնաբերել էր, ուսումնասիրել էր, ուղղակի, իր բնական միջավայրը տարածքից դուրս է:
Դե կառավարությունն էլ, ԱՊՈԼՈՆԻ ՎԵՐԱՑՈՂ տեսակի բազմացմանը նպաստելու համար, շարունակում է «ԹԻԹԵՌ ՆԿԱՐԵԼ»:

Սաթենիկ Գինոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը