Կարծիք

28.08.2018 11:22


Ո՞ւր են նայում իրավապահ մարմինները (տեսանյութ)

Ո՞ւր են նայում իրավապահ մարմինները (տեսանյութ)

Երեկ Ամուլսարում կատարվածը ուղղակի խայտառակություն էր, ինչպես նաև իր մեջ հակաօրինականության տարրեր էր պարունակում: Հիշեցնեմ, որ օգոստոսի 27-ին Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհները փակած մարդիկ հարձակվել են ծրագրի մուտքերից մեկի մոտ հավաքված «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ու կողմնակիցների վրա, քարերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել, մարդկանց պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս ամենը կատարվել է ոստիկանության ծառայողների ներկայությամբ:

Ես ուզում եմ հասկանամ՝ հիմա ոստիկանները ինչո՞ւ ոչինչ չեն ձեռնարկում: Նաև այս տեսանյութը, այստեղ կան կադրեր նաև միջադեպից: Ոստիկանությունը պետք է համապատասխան գնահատական տա կատարվածին, իսկ կառավարությունը արագացված տեմպերով հարցին լուծում տա ու թողնի, որ մարդիկ աշխատեն հանքում:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը