Կարծիք

27.08.2018 20:26


Հեղափոխությունը վերածում են անարխիայի և բեսպրեդելի

Հեղափոխությունը վերածում են անարխիայի և բեսպրեդելի

Երբ խոսում են հակահեղափոխականների մասին, ապա շատ դեպքերում սխալ տեղ են նայում: Հակահեղափոխական են նրանք, ովքեր հեղափոխությունը վերածում են անարխիայի և ամենաթողության: Տեսեք, քիչ է, որ «բնապահպանները» երկու ամիս է փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհը, իրենք դեռ մի բան էլ այսօր քարերով «դիմավորել» են Լիդիանի աշխատակիցներին, ովքեր փորձել են մոտենալ հանքին և իրենց գործն անել: Կան տեղեկություններ, որ տուժածները հայտնվել են հիվանդանոցում:

Այս վիճակը խփում է առաջին հերթին հեղափոխության ձեռքբերումներին: Ոչ մի տեղ գրված չի, որ կարելի է երկու ամիս ճանապարհ փակել և մարդկանց թույլ չտալ աշխատել և դեռ մի բան էլ իրենց քարերով ծեծելուց հետո հպարտանալ թե բա՝ «հաղթել ենք»: Կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այս հարցին շուտափույթ լուծում պետք է տա:

Լիկա Սվազյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը