Կարծիք

27.08.2018 15:49


Եկամտահարկի իջեցումը լավ է, սակայն տնտեսության զարգացման համար բավարար չէ

Եկամտահարկի իջեցումը լավ է, սակայն տնտեսության զարգացման համար բավարար չէ

Իր վերջին ուղիղ եթերներից մեկում Փաշինյանը խոսել է այն բանի մասին, որ շուտով մեզ եկամտահարկի նվազեցում է սպասում։ Սա, ինչ խոսք, լավ է, սակայն տնտեսության զարգացման համար ոչ բավարար պայման է: Տեսեք, եկամտահարկի նվազեցումը մարդկանց գրպանում ընդամենը մի քիչ գումար կավելացնի, սակայն ընդհանուր տնտեսության վրա այս քայլը չի կարող մեծ ազդեցություն ունենալ, քանզի տնտեսության մեջ փող ներդրողը ոչ թե ուսուցիչն է կամ լրագրողը..., այլ առաջին հերթին գործարարը՝ մանր, միջին ու խոշոր:

Կառավարության առաջնահերթ քայլերը պետք է ուղղված լինեն ներդրումային գործունեության խրախուսմանը: Ես արդեն գրել եմ, որ տնտեսագետների ամենահամեստ հաշվարկներով մեր բանկերում ավելի քան 2 մլրդ դոլարի ավանդներ կան, որոնք իրականում գրեթե մեռած փողեր են և կառավարությունը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ մարդիկ իրենք այդ փողերը դնեն տնտեսության մեջ:

Պետք է նոր հարկային օրենսգիրք ընդունվի, որը կհստակեցնի տնտեսական խաղի կանոնները, շրջանառությանի շեմի հարցը պետք է լուծվի հօգուտ տնտեսվարողների, վարչարարութունը պետք է նվազեցվի, պետք է խրախուսել, որ խոշոր տնտեսվարողները իրենց կազմակերպությունների արժեթղթերը հանեն ազատ վաճառքի:

Սրանք, իհարկե, նույնպես բավարար քայլեր չեն, բայց որպես սկիզբ լավ կլինեն և վստահություն կներշնչեն: Ընդհանրապես այս թեման ինձ համար կարևոր է և մոտակայում կշարունակեմ կիսվել իմ մտքերով: Մեզ մարդկային դեմքով կապիտալիզմ է պետք:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը