Լրահոս

01.03.2010 14:52

Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի միջոցառումներ Մոսկվայում

Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի միջոցառումներ Մոսկվայում

Փետրվարի 28-ին Մոսկվայում' Սբ. Հարություն եկեղեցու տարածքում կայացել է ծաղկեպսակ դնելու արարողություն' 1992թ. Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին:

Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անձնակազմը' դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, Ռուսաստանի հայերի միության վարչության անձնակազմը, Մոսկվայի հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մոսկվայում բնակվող բազմաթիվ հայեր:

Արարողությանը ելույթ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Uրբազանը եւ դեսպան Եսայանը, այնուհետեւ Սբ. Հարություն եկեղեցում մատուցվել է Սումգայիթի անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպվել է նաեւ կլոր սեղան «Սումգայիթյան ջարդերը Ադրբեջանում: Խոջալուի դեպքերի իրական պատկերը: Փաստերն ի դեմ ստի, անցյալի եւ ներկայի զուգահեռները» խորագրով:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի դեսպանության անձնակազմը, Ռուսաստանի հայերի միության անդամներ, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, լրատվամիջոցների, հայկական երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։