Լրահոս

01.03.2010 13:40

Ոստիկանության լրատվության վարչության պետ. «Փակ չե՛ն ճանապարհները, չե՛ն փակվել, հիմա էլ չե՛նք փակելու»

Ոստիկանության լրատվության վարչության պետ. «Փակ չե՛ն ճանապարհները, չե՛ն փակվել, հիմա էլ չե՛նք փակելու»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, թե այսօր առավոտյան ժամը 8:00-ից չեն աշխատում Վանաձոր-Երևան, Սպիտակ-Երևան, Ստեփանավան-Երևան, Տաշիր-Երևան, Ալավերդի-Երևան միջհամայնքային ուղևորափոխադրման միկրոավտոբուսները:

«Հերթական անգամ ընդդիմության հանրահավաքի օրը ոստիկանության ստորաբաժանումները՝ քրեական, պահակային և ճանապարհային ոստիկանությունը, առանց որևէ հիմնավորման կանգնեցնում են մեքենաները մշտական պահակային կետերում, մասնավորապես՝ Վանաձոր-Երևան երթուղու Ալագյազի հատվածում՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը»,-նշված է հաղորդագրությունում:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն էլ «7օր»-ին ասել էր, որ իշխանությունները նորից փակել են ճանապարհները, նորից հրամայել են, որ տրանսպորտը չաշխատի՝ ո՛չ Երևանում, ո՛չ Երևան տանող ճանապարհներին։

Նմանատիպ տեղեկությունների տարածումը ՀՀ ոստիկանությունից հերթական հնարք են անվանում։

-Պաշտոնապես որևէ հանձնարարական, հրաման, ցուցում, կարգադրություն չկա ճանապարհները փակելու վերաբերյալ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ճանապարհները չենք փակել, փակված չեն, չենք էլ փակելու,-«7օր»-ին ասել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը։-Մենք նախորդ տարիներին համոզվել ենք, որ երբ ինչ-որ մի միտինգ կամ ինչ-որ մի նմանատիպ բան է լինելու, սկսում են աղմուկ բարձրացնել։ Դա հնարքներից մեկն է՝ աղմուկ են բարձրացնում, որ մարդկանց մոտ լարվածություն, հետաքրքրություն ստեղծեն։ Ընդամենը դա, ինչպես նաև, որ եթե օրինակ այդ միտինգին չհավաքվեց իրենց ակնկալած թվաքանակը, որպեսզի վաղը մյուս օր պատճառաբանեն՝ ահա, տեսեք ոստիկանությունը փակել է, կամ ճանապարհները փակ էին։ Փակ չե՛ն ճանապարհները, չե՛ն փակվել, հիմա էլ չե՛նք էլ փակելու։ Ուզում ե՞ն մասնակցել՝ թող գան մասնակցեն, ի՞նչ է պատահել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։