Քաղաքական

23.08.2018 13:22


ԱԺ-ն օգոստոսի 28-ին կգումարի արտահերթ նստաշրջան

ԱԺ-ն օգոստոսի 28-ին կգումարի արտահերթ նստաշրջան

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախա­գահին առաջարկում է 2018 թվա­կա­նի օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ար­­տա­­հերթ նստաշրջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 23-ի նիստում:

Օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել լրացուցիչ 40 մլն խորանարդ մետր ջրառ:

Այս խորագրի վերջին նյութերը